Map Graph

Նիդերլանդների ազգային արխիվ

Նիդերլանդների ազգային արխիվ, ազգային արխիվ Նիդերլանդներում։ Գտնվում է Հաագա քաղաքում։ Այն ներառում է կենտրոնական կառավարության, Հարավային Հոլանդիայի և Հոլանդիայի նախկին կոմսերի հավաքածուները, ինչպես նաև առկա են հոլանդական կառավարությանն ու Նիդերլանդների քաղաքական ու սոցիալական պատմությանն առնչվող այլ նյութեր մասնավոր հաստատություններից և անհատներից։ Նիդերլանդների ազգային արխիվն ունի Հոլանդական Արևելյան Հնդկաստան ընկերության 1602-1811 թվականների արխիվը, որը Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի համապատասխան հավաքածուների հետ միասին իրենց պատմական կարևորության համար ներառվել են 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության ժառանգության կազմում։ Արխիվի հավաքածուն համալրվել է նաև Spaarnestad Photo-ի արխիվով։

Read article
Պատկեր:200218_3291_HZF0299_lowres.jpgՊատկեր:Logo_Nationaal_Archief_2018.svgՊատկեր:KoninklijkeBibliotheek2.jpg